Աշխարհ

Բայդենը հայտարարել է, որ չի հրաժարվի ընտրապայքարից և կհաղթի Թրամփին

2 րոպեի ընթերցում

Բայդենը հայտարարել է, որ չի հրաժարվի ընտրապայքարից և կհաղթի Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի դեմոկրատներին նամակ է ուղարկել՝ հայտնելով նրանց, որ մտադիր չէ հրաժարվել նախագահական ընտրապայքարից, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Ուզում եմ՝ իմանաք, որ չնայած մամուլում և այլ հարթակներում շրջանառվող բոլոր շահարկումներին՝ ես հաստատակամորեն վճռել եմ մնալ այս պայքարում, հասցնել այս պայքարն ավարտին և հաղթել Դոնալդ Թրամփին», - գրել է նա։ 

Բայդենը նշել է, որ գիտի՝ ինչ պատասխանատվություն ու բեռ է կրում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, և որ քաջածանոթ է մարդկանց ունեցած մտահոգություններին և անհանգստություններին։

«Ես կարող եմ այս ամենին պատասխանել՝ հստակ և միանշանակ ասելով. ես կրկին չէի առաջադրվի, եթե միանգամայն վստահ չլինեի, որ լավագույն թեկնածուն եմ 2024 թվականին Դոնալդ Թրամփին հաղթելու համար», - գրել է Բայդենը` հավելելով, որ դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածուների հաստատման գործընթացում իր օգտին քվեարկել է պատվիրակների 87 %-ը։ 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահ Ջո Բայդենի միջև տեղի ունեցած հեռուստաբանավեճում անհաջող ելույթից հետո նույնիսկ Բայդենի որոշ կուսակիցներ սկսել են կասկածի տակ դնել նրա առաջադրման նպատակահարմարությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում