Սպորտ

Մարմնամարզիկները ՕԽ մեկնարկից առաջ սկսել են հավաքը Ֆրանսիայում

1 րոպեի ընթերցում

File name: HM2_7693.JPG
File name: HM2_7693.JPG

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն արդեն Ֆրանսիայում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանու անդամներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը մինչ Օլիմպիական խաղերի մեկնարկը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ֆրանսիայում` պատրաստվելով մրցաշարին:

Հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը ևս մարմնամարզիկների հետ է:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում