Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։  

Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ: 

Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր:

Հայերեն English Español فارسی ქართული Русский