Քաղաքականություն

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ 

«Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Դա հնարավորություն է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար, այլ նաև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում՝ ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև գլոբալ անվտանգության համար», - Ֆիդանի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում