Քաղաքականություն

Հայաստանը նախատեսում է Ռուսաստանում նոր դեսպան ունենալ. թեկնածությունը ներկայացված է

1 րոպեի ընթերցում

Հայաստանը նախատեսում է Ռուսաստանում նոր դեսպան ունենալ. թեկնածությունը ներկայացված է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է Ռուսաստանի Դաշնությունում նոր դեսպան ունենալ, թեկնածությունը ներկայացված է արդեն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին: 

«Մենք շուտով նոր դեսպան ենք ունենալու Ռուսաստանի Դաշնությունում: Հուսամ, որ կունենանք: Թեկնածությունը ներկայացված է արդեն, սպասում ենք նշանակմանը»,–ասաց ԱԺ նախագահը: 

Այլ մեկնաբանությունների համար նա առաջարկեց դիմել Արտաքին գործերի նախարարությանը:

Այս պահին Ռուսաստանում Հայաստանի դեսպանը Վաղարշակ Հարությունյանն է:

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում