Հայաստան

Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքում սահմանվում է տուգանք․ ուժեղացված ծառայություն՝ Սևանում

3 րոպեի ընթերցում

Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքում սահմանվում է տուգանք․ ուժեղացված ծառայություն՝ Սևանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանում լողափնյա սեզոնի բացմանը զուգահեռ փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են ուժեղացված ծառայություն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը նշեց, որ հուլիսի 1-ից 24-ժամյա հերթապահություն են իրականացնելու հանրային լողափերում։  

«Տեղադրվել են ջրափրկարարական հենակետեր, տեղափոխվել է ջրափրկարարական գույք, սարքավորումներ։ Լողամիջոցներով պարբերաբար իրականացվում են շրջայցեր, բարձրախոսներով իրազեկում ենք քաղաքացիներին, որ զգոն լինեն և անվտանգության կանոններին հետևեն։ Նախորդ տարի լողափնյա սեզոնին Սևանում եղել է ջրահեղձման 6 դեպք, այս տարի՝ 1 դեպք։ Փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիները ոչ միշտ են հետևում անվտանգության կանոններին, ալկոհոլ օգտագործած մտնում են ջուրը։ Մեր հորդորն է լինել ուշադիր ու ականջալուր լինել փրկարարների հորդորներին»,-ասաց Արմեն Ճզմաչյանը։ 

Այս տարի ջրափրկարարներին միանալու են նաև ջրային պարեկները։ Առաջին անգամ Սևանում ծառայություն են իրականացնելու ջրային պարեկները, որոնք ոչ միայն հսկելու, այլև անհրաժեշտության դեպքում տուգանելու են։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանը տեղեկացրեց, որ պատասխանատվության միջոցներ են նախատեսված մի քանի ուղղություններով։  

«Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելու համար սահմանված է 30 000 դրամ։ 10 հազար դրամ տուգանք է սահմանված չգրանցված կամ տեխնիկական անսարքություններ ունեցող լողամիջոցները շահագործելու կամ առանց կողային համարների լողամիջոց վարելու դեպքում։ Առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելու կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելու դեպքում կնշանակվի տուգանք 20000 դրամի չափով»,-ասաց Հայկ Վարդանյանը։ 

Օրենքով արգելվում է լողամիջոցը շահագործել առանց սահմանված փաստաթղթերի։ Չի թույլատրվում հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը։ Այս դեպքում ջրային պարեկները կտուգանեն 50 000 դրամ։ 

Լողամիջոցները ենթակա են հաշվառման ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Հաշվառման ենթակա չեն փչովի նավակները, հեծանվային նավակները, ջրացիկլները, սակայն տեխնիկական փորձաքննության պահանջները վերաբերում են բոլոր ջրային փոխադրամիջոցներին։   

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Մարզեր

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Անոնս

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Մարզեր

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

Հայաստան

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Մարզեր

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Քաղաքականություն

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Վարչապետը շնորհավորել է  Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում