Քաղաքականություն

Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել. Օվերչուկ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել. Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է Երևանին համարել իր դաշնակիցը, իսկ երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է ցույց տալիս։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ փոխվարչապետի խոսքերը փոխանցել է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ։ Հայաստանի հետ մեր առևտրաշրջանառությունը կազմում է 7,3 միլիարդ դոլար, և, եթե նայենք վիճակագրությանը, ապա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն կրկնապատկվել է։ Աճի տեմպերը շատ լավն են, տնտեսությունը շատ լավ է զարգանում», - ասել է նա՝ հիշեցնելով նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում