Մարզեր

«Սևան ազգային պարկ»-ի Արեգունու տեղամասում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

1 րոպեի ընթերցում

«Սևան ազգային պարկ»-ի Արեգունու տեղամասում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սևան ազգային պարկ»-ի Արեգունու տեղամասում այս տարվա մայիսին կատարվել է 5 հեկտար անտառատունկ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, տնկվել է բարդի, հացենի և դեղին ակացիա տեսակի շուրջ 10 հազար տնկի։ 

«Որպես տնկանյութ ենք օգտագործել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի տնկարանի բարդիները, իսկ հացենու և դեղին ակացիայի դեպքում՝ բնական վերաճից ստացված տնկիները։ Անտառի խնամքն ու պահպանությունը ևս իրականացվում է մեր միջոցներով։ Տնկված ծառերը կենսունակ են հետագա աճի և զարգացման համար։ Սևանա լճի բարձրացման հետևանքով ջրածածկված կամ ջրածածկման ենթակա անտառների մաքրման դիմաց մենք պետք է կարողանանք ապահովել անտառվերականգնման գործընթացը»,-ներկայացրեց Կարեն Մնացականյանը։

 

 Խոսրով  Խլղաթյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում