Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ու Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը ժամանել են Ղազախստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Kazinform գործակալությունից։

Հուլիսի 3-ին Ղազախստանի նախագահի նստավայրում արդեն կայացել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը Չինաստանի գործընկերոջ՝ Սի Ծինփինի հետ։ Վերջինս Ղազախստանում է պետական այցով։ 

ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին Աստանայում։ Մասնակիցները կքննարկեն քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար փոխգործակցության արդի հարցերի լայն շրջանակ։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2011 թվականին։ ՇՀԿ անդամ է 9 երկիր՝ Ղազախստան, Հնդկաստան, Իրան, Չինաստան, Ղրղզստան, Պակիստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան։

Այս գագաթնաժողովին Բելառուսը կդառնա ՇՀԿ լիիրավ անդամ:

Ներկայում ՇՀԿ տարածաշրջանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության գրեթե կեսը, նրա տարածքը զբաղեցնում է երկրագնդի ցամաքի մոտ մեկ քառորդը, իսկ ընդհանուր ՀՆԱ-ն գերազանցում է 23 տրիլիոն դոլարը: Փորձագետների կարծիքով՝ կազմակերպության նկատմամբ համաշխարհային հանրության հետաքրքրությունն աճել է, հատկապես՝ միջազգային իրավիճակի վատթարացման ֆոնին։

Կառույցն ապահովում է անդամ երկրների միջև համագործակցության իրականացումը տարբեր ոլորտներում՝ տարածաշրջանային անվտանգություն, տնտեսական զարգացում, բարիդրացիական հարաբերությունների և փոխվստահության խթանում:

Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականից ունի Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։

Հայերեն Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա