Թուրք ֆուտբոլիստը խփած գոլը տոնել է «Գորշ գայլեր»-ի ժեստով. սոցցանցերում պահանջում են որակազրկել նրան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս՝ ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջում են հատաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։ 

«Թուրքիայի հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալը պետք է որակազրկվի մինչև Եվրո-2024-ի ավարտը ֆաշիստական և ռասիստական նշանի համար, որը նա ցույց է տվել՝ իր գոլը տոնելիս»,- «X»-ի իր էջում գրել է «Քուրդիստանի Ամերիկյան բարեկամներ» կազմակերպության համահիմնադիր Դիլիման Աբդուլքադերը։

Գերմանական «WELT» հեռուստաընկերությունն առանձին հոդվածով անդրադարձել է միջադեպին «Դեմիրալը Եվրոպայի առաջնությունում Թուրքիայի գոլը տոնում է ծայրահեղական գայլի ողջույնով» վերնագրով և նշել, որ այդ ժեստը խաղին հաղորդել է ծայրահեղ ազգայնական երանգ: 

Գերմանացի լրագրող Թոբիաս Հուչը «Գորշ գայլերի» ողջույնը համեմատում է նացիստական Գերմանիայում «հիտլերյան ողջույնի» հետ։  

«Գոլի հեղինակ Մերիհ Դեմիրալը ստադիոնում «Գորշ գայլերի» ֆաշիստական ողջույն է տվել։ Նա թուրքերին համարում է որպես «բարձրագույն ռասա», որը պետք է ոչնչացնի բոլոր «ցածրագույն ռասաներին» (քրդեր, հրեաներ, քրիստոնյաներ, հայեր, եզդիներ և այլն): Սա կարելի է համեմատել Հիտլերի գերմանական ողջույնի հետ, քանի որ «Գորշ գայլերը» նաև Ադոլֆ Հիտլերին տեսնում են որպես ռասիզմի և բնաջնջման գաղափարախոսության մոդելներից մեկը: Այս ամենը պետք է հանգեցնի Դեմիրալի՝ Եվրո-2024-ին մասնակցության արգելմանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է գերմանացի լրագրողը։ 

Շվեդ գրող և լրագրող Ռասմուս Կանբեքը ևս կարծում է, որ ՈՒԵՖԱ-ն կարգապահական միջոցներ պետք է ձեռնարկի Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ այս ծայրահեղ ռասիստական ժեստի համար:  

Թեմային անդրադարձել է նաև ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Թուրքիայի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի դարպասը գրաված իր գոլը տոնել է ֆաշիստական «Գորշ գայլեր»-ի ողջույնով․ ռասիստական ժեստ, որը թունավոր ատելություն և ցեղասպանություն է արտահայտում քրիստոնյաների և քրդերի դեմ: Դեմիրալը պետք է ցմահ հեռացվի միջազգային բոլոր խաղերին մասնակցելուց»,- նշված է Հայ դատի տարածած հայտարարության մեջ։ 

Հայերեն Русский Türkçe

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից կան զոհեր և վիրավորներ

Rate.Trading. արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

Օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի «Թամար» բալետը

Ռյուտեն զգուշացրել է Եվրոպայում պատերազմի դեպքում մարտական ավիացիայի և տանկերի համար վառելիքի անբավարարության մասին