Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպում է urban.e-gov.am համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպում է urban.e-gov.am համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները՝ ներկայացնելով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, օգոստոսի 1-ից նախատեսվում է Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։ 

Ըստ աղբյուրի՝ էլեկտրոնային համակարգի կիրառությանը նախապատրաստվելու համար Քաղաքաշինության կոմիտեն հերթական դասընթացներն է կազմակերպել 4 մարզերի 35 համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Նրանք կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետների օգնությամբ զարգացրել են urban.e-gov.am համակարգով աշխատելու կարողությունները, փորձարկել համակարգի միջոցով էլեկտրոնային քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման գործընթացները։ 

Նշվում է, որ կոմիտեի ներկայացուցիչները նաև պատասխանել են մասնակիցների հարցերին, ներկայացրել գործընթացի առանձնահատկություններին վերաբերող օրենսդրական պարզաբանումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում