Ավստրալիայի վարչապետը մերժել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու առաջարկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն ներկա չի գտնվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ  մասին հայտնել է Sky News Australia հեռուստաալիքը։

Նշվում է, որ Ավստրալիան առաջիկա հանդիպմանը կներկայացնի փոխվարչապետ, Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մառլզը։ Ալբանեզեն, հեռուստաալիքի տվյալներով, մտադիր է կենտրոնանալ ներքին գործերի վրա։ Որոշ ավստրալացի դիտորդներ դատապարտել են Վաշինգտոն չգնալու վարչապետի որոշումը՝ նշելով, որ երկրի ղեկավարի ներկայությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կարևոր է՝ հաշվի առնելով անվտանգության խնդիրներն աշխարհում և տարածաշրջանում։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի հետ։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է  փոխգործակցության ամրապնդմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկումը, տեխնոլոգիաների զարգացումը, կիբեռհարձակումներին հակազդումը:

 

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին