Հայ-ռուսական երիտասարդական համաժողով՝ Գավառում

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում տեղի է ունեցել  հայ-ռուսական երիտասարդական համաժողով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, համաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զառա Ասլանյանը, ՌԴ Գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետական երիտասարդական քաղաքականության և դաստիարակչական գործունեության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պակրովսկին, ՀՀ-ում ՌԴ դեսպանի կցորդ Դենիս Նազարովը և Գավառի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի պատասխանատու Նարեկ Մուրադյանը։

Երկու օրերի ընթացքում համաժողովին մասնակից ուսանողները, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները և երիտասարդ առաջնորդները տարբեր թեմաներով անցկացրել են քննարկումներ, մասնակցել էքսկուրսիաների, ծանոթացել Հայաստանի, մասնավորապես Գավառի խոհանոցին, իրականացրել միջմշակութային ճանաչողական այցեր:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն فارسی Русский