Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

6 րոպեի ընթերցում

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը՝ ի դեմս փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունու և իսպանական NEXT Lab Generation հարթակը՝ ի դեմս ղեկավար Խոսե Լուիս Ֆարիաս Գոմեսի, 2024 թվականի հունիսին ստորագրել են համագործակցության հուշագիր Ֆրանսիական «Անեսսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՌեԱ» միջազգային փառատոնից, NEXT Lab Generation-ը անիմացիայի, վիրտուալ իրականության, վիդեոխաղերի, թվային կոնտենտի ոլորտներում  փորձարկումների և նորարար տեխնոլոգիական գործիքների ներդրման հարթակ է, որը միավորում  է արվեստն ու տեխնոլոգիաները։ NEXT Lab-ն իրականացնում է աշխատարաններ, մասնագիտական միջոցառումներ, վարպետաց  դասեր, դասընթացներ, կոնֆերանսներ և ուսումնասիրություններ՝  նպատակ  ունենալով  զարգացնել տեսաձայնային բովանդակությունը  նորագույն բեկումնային տեխնոլոգիաների այնպիսի գործիքների կիրառման միջոցով, ինչպիսիք են VR-ը, AR-ը, AI-ն ու XR-ը:

Այս հուշագրով կողմերը մեկնարկում են փոխշահավետ համագործակցություն, միավորում են իրենց ջանքերը, միջոցներն ու փորձը՝ նպաստելու անիմացիոն ոլորտում  նորարարությունների իրականցմանն ու զարգացմանը, աշխարհի տարբեր ծայրերում գործունեություն ծավալող  ոլորտի մասնագետների միջև արդյունավետ և հեռանկարային համագործակցությունների ստեղծմանն ու ընդլայնմանը։ 

Համաձայն հուշագրի` NEXT Lab-ն ամեն տարի կներկայացվի «ՌեԱ» փառատոնում՝ որպես MarAni-ի անիմացիոն գործընկեր, իսկ «ՌեԱ» փառատոնն էլ իր հերթին՝ որպես NEXT Lab-ի գործընկեր։ Համագործակցության շրջանակում NEXT Lab-ը «ՌեԱ» փառատոնի MarAni հարթակին կաջակցի՝ անցկացնելու VR-ի և Al-ի թեմատիկայով սեմինարներ, դասախոսություններ և վարպետության դասեր, որոնք կխթանեն անիմացիոն ֆիլմերի ստեղծման ընթացքում VR տեխնիկաների և տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև  MarAni-ին կտրամադրի խորհրդատվական ծառայություն առաջիկա տարիների անիմացիոն նորարարության ռազմավարության մշակման գործում, կհրավիրի նաև հատուկ խոսնակների: 

«ՌեԱ» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին ընդգծում է համագործակցության նշանակալի դերն ու կարևորությունը Հայաստանում անիմացիոն կինոարվեստի  զարգացման համար. «Համագործակցության այս հուշագիրը բեկնումային էր թե՛ «ՌեԱ» փառատոնի և թե՛ հայկական անիմացիոն կինոարվեստի համար։ Նախորդ տարի հիմնադրված MarAni անիմացիոն շուկայի շրջանակում այսուհետ մենք ինտեգրելու ենք նոր անիմացիոն տեխնոլոգիաներ՝ NEXT Lab-ի հետ սերտ համագործակցության միջոցով: Հուշագրի շրջանակում մենք ոչ միայն կիրականացնենք աշխատարաններ, այլ նաև մասնագետների փոխանակում՝ երկու կողմերի մասնակիցներին հնարավորություն տալով իրենց նախագծերը ներկայացնել միջազգային պրոդյուսերներին։ Սա նշանակում է, որ մենք ընդլայնվում ենք տեղական սահմաններից մինչև միջազգային հարթակներ: NEXT Lab-ի հետ համագործակցությունը միայն սկիզբն է․ առաջիկայում մենք նախատեսում ենք հուշագրերի և պայմանագրերի կնքում միջազգային կազմակերպությունների հետ՝ MarAni-ն դարձնելով անիմացիայի կարևորագույն տարածաշրջանային շուկաներից մեկը և այն վերածելով ավելի հզոր հարթակի»։

Այսուհետ MarAni ֆորումի ընթացքում NEXT Lab-ի ղեկավար Խոսե Լուիս Ֆարիաս Գոմեսը կներկայացնի  NEXT Lab-ն ու դրա ծրագրային առաջարկները,  NEXT Lab-ի փիչինգի սեսիաների մասնակիցները կստանան անվճար հավատարմագրում հաջորդող «ՌեԱ» փառատոնի համար և մուտք  կունենան փառատոնի CoReAct համարտադրության հարթակ՝ միջազգային փիչինգի համար, իսկ  «ՌեԱ» փառատոնի CoReAct համարտադրության փիչինգի սեսիաների այն մասնակիցները, ովքեր կունենան ֆիլմեր, որոնք պետք է իրականացվեն VR-ով կամ նորագույն այլ տեխնոլոգիայով, կստանան հաջորդ  NEXT Lab-ի անվճար հավատարմագրում։ 

Անդրադառնալով Հայաստանի և Իսպանիայի միջև այս համագործակցությանը` Խոսե Լուիս Ֆարիաս Գոմեսը նշում է. «Next Lab Generation-ը շատ ուրախ է ստեղծել  կամուրջ ինչպես Հայաստանի ու  Իսպանիայի, այնպես էլ  այլ երկրների  միջազգային  այն մասնագետների միջև, ովքեր պատրաստակամ են նորարար և բեկումնային տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարելավելու իրենց նախագծերը։ Շատ ոգևորիչ է, որ այս կապը հենց Հայաստանի և Իսպանիայի միջև է, և որ հենց մեր երկու երկրների միջոցով  ենք մենք զարգացնում նորարարական նախագծեր, որոնք արժանանում են համաշխարհային ուշադրության»:

***

«ՌեԱ» փառատոնը («ՌեԱնիամանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջագային փառատոն) տարածաշրջանում ամենահեղինակավոր և առաջատար փառատոններից է, որը հիմնադրվել է 2009 թվականին հայ անվանի երգիծանկարիչ, գեղանկարիչ և մուլտիպլիկատոր Վրեժ Քասունու կողմից։ Փառատոնն իր գործունեությամբ զգալիորեն նպաստել է Հայաստանում անիմացիոն կինոարվեստի զարգացմանը՝ ոլորտում գրանցելով աննախադեպ հաջողություններ։

Փառատոնի նպատակն է զարգացնել և ճանաչելի դարձնել անիմացիոն ֆիլմերի, պրոդյուսերների և անիմացիոն արվեստագետների կենսունակ համայնքը Հայաստանում, Անդրկովկասում և դրա սահմաններից դուրս։ 

Հիմնադրումից ի վեր փառատոնը գրավել է ավելի քան 40,000 հանդիսատեսի, 130 հովանավորի, ոլորտի 230 ժյուրիի անդամի, 70 խոսնակի և կինոյի և անիմացիոն ոլորտում և դրանից դուրս շատ անվանի կրթական և բիզնես առաջնորդների։ 

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Իրավունք

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում՝ ձգձգելով դրա ստորագրումը․ Միրզոյան

Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում՝ ձգձգելով դրա ստորագրումը․ Միրզոյան

Անոնս

Հուլիսի 4-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ազդարարվեց քաղցկեղի դեմ հերթական հաղթանակի մասին

Հայաստան

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ազդարարվեց քաղցկեղի դեմ հերթական հաղթանակի մասին

Կայացել է  «Մարքեթինգը Web3-ում»  թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը

Հայաստան

Կայացել է «Մարքեթինգը Web3-ում» թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը

Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

Հայաստան

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտին հասցնելու հստակ փոխըմբռնման մասին

Քաղաքականություն

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտին հասցնելու հստակ փոխըմբռնման մասին

ՀՀ ԱԳ նախարարը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

Վրաստան

ՀՀ ԱԳ նախարարը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում