Վարչապետը վերահաստատել է՝ եթե ժողովուրդը ցանկանա իշխանափոխություն, ապա կանի դա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում ունեցած ելույթի ընթացքում խոսելով բարեփոխումների և տարբեր ոլորտներում և ինստիտուտներում փոփոխությունների վերաբերյալ՝ կարծիք հայտնեց, որ եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, ապա կանի: Ոչ ոք չի կարողանա դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար։

«Երբեմն մեզ թվում է, թե փոխելով այս կամ այն  օրենքը կամ որոշումը՝ կփոխենք իրականությունը, բայց դա բացարձակապես այդպես չէ, որովհետև շատ օրենքներ փոխված են, բայց իրականությունը փոխված չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատեց վարչապետն՝ ընդգծելով, որ փոփոխություն բերելու համար պետք է փոխել մտածողությունը, կամ այլ դիտանկյունից նայել, սթափ նայել:

Անդրադառնալով պետական համակարգի գործունեության տեմպերին՝ Փաշինյանը նշեց. 

«Մենք անընդհատ ասում ենք՝ պետական համակարգը դանդաղ է գործում, ինչը ճիշտ է: Պետք է ավելի արագ գործել, բայց, միևնույն է, մենք մի բան պետք է հասկանանք, որ ինչքան էլ արագ գործենք՝ ժամանակից արագ չենք կարող գործել: Եվ սա իմ ամենակարևոր եզրակացություններից մեկն է»,- ասել է վարչապետը:

Նրա կարծիքով՝ ամենամեծ ռեֆորմատորը ժամանակն է, հանրության բնականոն զարգացումը, միևնույն է, ամենամեծ ռեֆորմատորն է: Այլ բան է, որ կան ռեֆորմատորներ, որոնք այդ ժամանակն օգտագործում են ռեֆորմների օգտին, կամ՝ ընդդեմ ռեֆորմների: Կառավարությունները կարող են արգելակներ դնել, բայց եթե հանրության ներսում այդ փոփոխությունը հասունացած է, ապա այն տեղի կունենա, ոչ ոք չի կարող դիմադրել և դիմակայել դրան:

«Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի: Ոչ ոք չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար: Իմ գնահատականն է, որ մենք պետք է շատ ժամանակ ծախսենք ինստիտուտների, ինստիտուտների կայացման վրա: Կարող է տարօրինակ հնչել, բայց պետք է շատ ժամանակ ծախսենք մեր հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու վրա, որովհետև այսօր մեր հանրության և հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կա՛մ չգիտենք, կա՛մ չենք խոսում: Մենք պետք է առերեսվենք այդ շերտերին»,- նշեց Փաշինյանը։

Խոսելով նաև մարդու իրավունքների մասին՝ վարչապետը նշեց, որ երբեմն «խաչ ենք քաշում» մարդու վրա՝ ընդգծելով իրավունքը, այնինչ՝ իրավունքն առանց մարդու ոչինչ է։ 

Նա շեշտեց, որ իրավունքը պետք է դարձնել պատշաճ հարթակ, որը մարդուն ինքնարտահայտվելու հնարավորություն կտա, որով էլ մարդը հնարավորություն կունենա լիարժեք նպաստել հանրության զարգացմանը։

Վարչապետը շեշտեց նաև հանրության շրջանում կանանց դերի կարևորությունը՝ ընդգծելով, որ այդ պոտենցիալը պետք է կիրառվի

Նա համոզմունք հայտնեց, որ մարդու իրավունքների ընկալումը պետք է լինի համապարփակ։

Հայերեն Русский

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին