ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը բարձր է գնահատել երկրում գրանված ժողովրդավարական զարգացումները և իրականացված բարեփոխումներն՝ այդ հարցում ընդգծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նման կարծիք է հայտնել՝ Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի շրջանակներում խոսելով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին։

«Ուզում եմ գնահատել այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում ժողովրդավարության գաղափարների տարածման տեսանկյունից»,- նշել է ԱՄՆ դեսպանն՝ այդ հարցում կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը։ 

Դեսպանը նշել է, որ քաղաքացիական հասարակության խմբերն ապահովել են, որպեսզի օրենքի գերակայությունը կիրառելի լինի բոլորի հանդեպ՝ հավելելով, որ այս տեսանկյունից շատ կարևոր է դիտավորյալ և ոչ դիտավորյալ ապատեղեկատվության հաղթահարումը։

Քրիստինա Քվինն իր ելույթում նաև կարևորել է, որ թեև Հայաստանը  մարտահրավերների է բախվել՝ ներառյալ սահմանային միջադեպերը, ԼՂ փախստականների ներհոսքը, այդուհանդերձ, հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային։

«ԱՄՆ-ն  հպարտ է, որ այս ամենում աջակցում է Հայաստանին, էներգետիկայի, առևտրի և այլ որորտներում ևս»,-ընդգծել է նա՝ շեշտելով, որ գալիք տարիներին իրենք նպատակադրված են  թարմացնել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը՝ դարձնելով այն ռազմավարական գործընկերություն՝ ապահովելով ավելի արդյունավետ համագործակցություն։

Դեսպան Քվինը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը կամրապնդի ՀՀ-ի ինքնիշխանությունը․ «Ես իսկապես շատ հպարտ եմ այն աշխատանքով, որ արվում է ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից։ Ինչպես պարոն Բլինքենն է ասել․ «Ժողովրդավարությունը միակ ազդեցիկ գործիքն է մարդկային պոտենցիալն իրացնելու համար։ Հետևաբար, ԱՄՆ-ն աջակցում է  ՀՀ-ին՝  պայքարելու կոռուպցիայի դեմ, ոստիկանական բարեփոխումներ իրականացնելու, ազատ ու արդար ընտրությունների կայացման հարցում։ 

Նա հաղորդել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ նաև աշխատում է մեդիա ազատության ապահովման համար, որպեսզի խոսքի ազատության իրավունքները պահպանված լինեն։  

Հայերեն العربية Español Français Русский Türkçe 简体中文

Տավուշի մարզի Լուսահովիտ  բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը Համահայկական ձմեռային խաղերը հաճախակի կազմակերպելու կարիք է տեսնում

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդը կտաքանա 3-5 աստիճանով

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ձնամարտի մրցաշարը մեծ աշխարհագրություն է ընդգրկել

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը հրաշալի տոնակատարություն է համարում Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել. Արայիկ Հարությունյան