ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ հավելելով, որ քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։

Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ընդգծելով դրանց լավագույնս իրացման պատրաստակամությունը։

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցության խորացման հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման հարցում ՀՀ առաջնահերթությունների, ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության, ինչպես նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համատեղ քայլերի մասին։ 

Արարատ Միրզոյանն ընդգծել է. «ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով, մենք ցանկանում ենք ունենալ առաջատար տեխնոլոգիներով զարգացող տնտեսություն, ինչպես նաև ներգրավվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանն ուղղված ծրագրերում։ Այս նպատակները մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին և ավելացնում նաև Բալկանյան երկրների հետ համագործակցության հնարավորությունները»։ 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա կյանքի կոչման պարագայում ընձեռնվելիք առավելությունները թե’ տնտեսության, թե’ տարածաշրջանային կայունության համար։ Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը։

 

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները