Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի խումբ հեծանվորդների հետ հեծանվային վեցերորդ զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում՝ կից ներկայացնելով տեսանյութ և գրառում:

«Այսօր տեղի ունեցավ մեր հեծանվային 6-րդ զբոսանքը: Հեծանիվը լույս է, հեծանիվը թիմ է հեծանիվը հեռանկար է: Կեցցե հեծանիվը»,-գրառման մեջ նշել է վարչապետը:

Ավելի վաղ՝ վարչապետը հայտարարել է, որ իրենց հեծանվային ակումբին միանալ ցանկացողները կարող են  nikolpashinyan@gmail.com էլ. հասցեով ուղարկել անուն ազգանունը, հեռախոսի համարը և  լուսանկար հեծանվով:

Նա ընդգծել էր, որ ակումբի գործող կանոններն են. զրո քաղաքականություն, առավոտյան (շատ) վաղ արթնանալու կարողություն, համագործակցություն, կարգապահություն, բարեկրթություն:

 

 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան