Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի խումբ հեծանվորդների հետ հեծանվային վեցերորդ զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում՝ կից ներկայացնելով տեսանյութ և գրառում:

«Այսօր տեղի ունեցավ մեր հեծանվային 6-րդ զբոսանքը: Հեծանիվը լույս է, հեծանիվը թիմ է հեծանիվը հեռանկար է: Կեցցե հեծանիվը»,-գրառման մեջ նշել է վարչապետը:

Ավելի վաղ՝ վարչապետը հայտարարել է, որ իրենց հեծանվային ակումբին միանալ ցանկացողները կարող են  [email protected] էլ. հասցեով ուղարկել անուն ազգանունը, հեռախոսի համարը և  լուսանկար հեծանվով:

Նա ընդգծել էր, որ ակումբի գործող կանոններն են. զրո քաղաքականություն, առավոտյան (շատ) վաղ արթնանալու կարողություն, համագործակցություն, կարգապահություն, բարեկրթություն:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում