Տնտեսություն

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

1 րոպեի ընթերցում

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի շուրջ Պետական գույքի կառավարման կոմիտեի և «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պետական գույքի կառավարման կոմիտեից, ըստ ներդրումային ծրագրի՝ գնորդը պետք է իրականացներ ստանձնած պարտավորությունները 2022-2026 թթ․ ընթացքում։ Մասնավորապես, վճարեր 5 մլրդ դրամ (յուրաքանչյուր տարի՝ 1 մլրդ դրամ) գույքի գնման համար, իրականացներ 4 մլրդ 500 մլն դրամի ներդրումներ և ստեղծեր 100 նոր աշխատատեղ։ 

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորությունները կատարել է վաղաժամկետ՝ կատարելով պայմանագրի բոլոր կետերը և վճարելով մնացորդային 3 մլրդ դրամը 2024 թվականի հունիսին։ 

Նշված 5 մլրդ դրամից շուրջ 1 մլրդ 365 մլն դրամը տրվել է Ծաղկաձոր համայնքին։ 

նշվում է, որ 2022 թվականի մարտի 30-ին հյուրանոցային համալիրն օտարվել է մրցութային եղանակով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում