Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վրացի նախարարը հայտարարել է պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, և ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակիցը։ Մենք միշտ պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցմանը և ձեռնարկել հստակ քայլեր՝ փոխշահավետ համագործակցության ուղղությամբ»,- ասել է Դարչիաշվիլին։

Վրաստանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափը, ընդգծել են տարածաշրջանային էներգետիկ նախագծերի կարևորությունը։

 

Հայերեն English Español Русский 中文

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում