Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Խաղերին մասնակցելու իրավունք են ստացել նաև լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը և վազորդ Ալիսոն Հալվերսոնը: Նրանք իրենց ուժերը կփորձեն 100 մետր տարածություններում. լողորդներ Արթուր Բարսեղյանը՝ ազատ ոճում, Վարսենիկ Մանուչարյանը՝ բատերֆլայում, իսկ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը՝ արագավազքում: Օլիմպիական խաղերին մասնակցության հնարավորություն ունի նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, եթե այսօր Կապանում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում ցույց տա համապատասխան արդյունք։

Մինչ այս Փարիզ-2024-ի ուղեգիր է ապահովել 12 մարզիկ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ) և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Հայերեն العربية Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար