Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ընդլայնում է իր հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, այլև աշխարհի տարբեր երկրների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Կառուցելով ապագան» խորագրով «ԱՊՐԻ ֆորում 2024»-ի ընթացքում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այո, մենք ընդլայնում ենք մեր հարաբերությունները Արևմուտքի հետ։ Մենք ընդլայնում ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, բայց մենք նաև ընդլայնում ենք մեր հարաբերությունները Հնդկաստանի հետ առաջին հերթին անվտանգության ոլորտում։ Մենք ընդլայնում ենք մեր տնտեսական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների և Մերձավոր Արևելքի բազմաթիվ այլ երկրների հետ: Այնպես որ, մեզ համար առանցքային է համագործակցությունը տարբեր գործընկերների հետ։ Եվ համագործակցության մեծ հետաքրքրություն ենք տեսնում ոչ միայն Արևմուտքում, այլև աշխարհի տարբեր մասերում։ Եվ դա շատ կարևոր է»,-ընդգծեց Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե ի՞նչ է ուզում Հայաստանը ԱՄՆ-ից ու ԵՄ-ից, մասնավորապես՝ որպես գործընկեր, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ Հայաստանն ԱՄՆ-ից և ԵՄ-ից գործընկերություն է ուզում։

«Մեր նպատակն է ունենալ ավելի կայուն տարածաշրջան, ունենալ ավելի ուժեղ Հայաստան, ունենալ բարգավաճ Հայաստան, պաշտպանել Հայաստանի տարածքի ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պաշտպանել մեր ժողովրդավարությունը: Սրանք են մեր արտաքին քաղաքականության և անվտանգության դիվերսիֆիկացման նպատակները։ Եվ ես կասեի՝ մենք շրջադարձ ենք անում դեպի աշխարհ»,-եզրափակեց Գրիգորյանը։

 

Հայերեն Русский 中文

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան