Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանին անհանգստացնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծ լուրերը, թե իբր Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Հայաստանին անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետև միանշանակ է, որ հայկական կողմից որևէ քայլ չի եղել էսկալացիայի ուղղությամբ, և կրակոցներ չեն եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր է տարածվում, բայց խնդրին լուծում տալու նպատակով Ադրբեջանին հրապարակային առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք գերատեսչությունների միջև. դա կարող է լինել քննչական կամ այլ մարմին, որը կհետաքննի դեպքերը և վերջնական եզրահանգման կգա, մենք ու միջազգային հանրությունը վստահելի տվյալներ կունենանք, կիմանանք՝ այդպիսի դեպքեր եղել են, թե ոչ»,- նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը համոզված է, որ այդպիսի դեպքեր չեն եղել, բայց եթե ադրբեջանական կողմը պնդում է, ապա հայկական կողմը պատրաստ է նման հարցերի հետաքննմանը։ 

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է Հայաստանի առաջարկին, Գրիգորյանը պատասխանեց` ոչ, դեռ արձագանք չի եղել։

Անդրադառնալով նաև այն հարցին, թե այդ առաջարկը չի՞ հակասում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը, Գրիգորյանը վստահեցրեց, որ որևէ հակասություն չկա։

«ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում է՝ Հայաստանի հրավերով, հետաքննման լիազորություն չունեն, նրանք մոնիթորինգ են անում և հրապարակային հանդես են գալիս հաղորդագրություններով, զեկույցներով կամ այլ ձևերով տեղեկացնում են։ Մեր առաջարկած հետաքննման երկկողմ մեխանիզմը տարբեր է, նաև՝ փոխվստահության տեսանկյունից շատ կարևոր է»,-եզրափակեց Գրիգորյանը։ 

Հայերեն العربية Español ქართული Русский 中文

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում