Իրավունք

Բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

4 րոպեի ընթերցում

Բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում հունիսի 12-ին անցկացված բողոքի ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն: 

«Շարունակվում է 2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված առերևույթ զանգվածային անկարգությունների և խուլիգանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024թ. հունիսի 12-ին ժամը 19:30-ի սահմաններում ակցիայի մի խումբ մասնակիցներ, չենթարկվելով տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, խմբով ճնշում գործադրելով ոստիկանների նկատմամբ, փորձել էին ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ:

Հետագա նման գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել էին հատուկ միջոցներ։ Սակայն հավաքի մի խումբ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, կատարել էին խուլիգանություն:

Մասնավորապես, մարդկանց անդորրը խախտելով, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ էին նետել, կոտրել կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները: 

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ նշված մասնակիցներից 15-ի նկատմամբ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու, իսկ 1-ի նկատմամբ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են, և նրանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ«մ- նշված է հաղորդագրության մեջ: 

Հիշյալ մեղադրյալներից 8–ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 5–ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2–ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ 1–ի նկատմամբ՝ վարչական հսկողություն։

Հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում հասարակական կարգի պաշտպանության և հատուկ պահպանվող տարածքների պահպանության պարտականություններ կատարող ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում մի շարք անձինք, այդ թվում նաև 8 լրագրողներ, ճանաչվել են տուժող, գործընթացը շարունակական է։

Վերոնշյալ երկու վարույթներով էլ նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Տեղադրություն

Կազմակերպություն

Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը

Պատահար

Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը

Լոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել

Հայաստան

Լոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք, վնասվել են շինություններ

Պատահար

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք, վնասվել են շինություններ

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

ՄԻՊ-ը և Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են Հայաստանում իրավահավասարության երաշխավորման հարցեր

Իրավունք

ՄԻՊ-ը և Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են Հայաստանում իրավահավասարության երաշխավորման հարցեր

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Մարզեր

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Տնտեսություն

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Հայաստան

Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում