Հայաստան

Առողջապահության նախարարն ահազանգում է կենցաղային այրվածքներով դեպքերի աճի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարն ահազանգում է կենցաղային այրվածքներով դեպքերի աճի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ահազանգում է կենցաղային այրվածքներով դեպքերի աճի վերաբերյալ: 

«Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը: Հայաստանում տարեկան մոտավորապես 3000 կենցաղային այրվածքների դեպք է գրանցվում: 700-800-ը ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը՝ կից հրապարակելով լուսանկարներ

Առողջապահության նախարարը ծնողներին հորդորել է երեխաների համար ապահովել անվտանգ միջավայր, հեռու պահել նրանց տաքացնող սարքերից ու իրերից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում