Աշխարհ

Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, Օբամայի քույրը տուժել է

2 րոպեի ընթերցում

Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, Օբամայի քույրը տուժել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, որտեղ ավելի վաղ քվեարկություն է տեղի ունեցել հարկերի բարձրացումը հաշվի առնող բյուջեի նախագծի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին իրադարձությունների վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Քաղաքի կենտրոնում լսվում են կրակոցներ ու պայթյուններ, խորհրդարանի շենքից ծուխ է ելնում։ 

Citizen հրատարակությունը հաղորդում է, որ ցուցարարները հրդեհել են շենքը։

Առավոտից մարդիկ սկսել են հավաքվել քաղաքի գործարար կենտրոնում, որտեղ գտնվում են վարչական հաստատությունները, այդ թվում՝ խորհրդարանը։ Ցուցարարները վանկարկել են նախագահի հրաժարականի պահանջներ։ Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ: Հաղորդվել է նաև մարտական ​​փամփուշտների կիրառման մասին, ինչի հետևանքով մի քանի մարդ զոհվել է:

Ըստ CNN-ի՝ հարկերի բարձրացման դեմ բողոքի ցույցերի  ժամանակ Նայրոբիում արցունքաբեր գազից տուժել են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քույրը՝ Աումա Օբաման, և նրա դուստրը։

Հավելյալ հարկերի սահմանման դեմ բողոքի ակցիաներն սկսվել են հունիսի 18-ից և տարածվել ամբողջ երկրում։ Հանրահավաքներ են տեղի ունենում Կիսումու, Նյերի, Նակուրու, Էլդորեթ, Քիլիֆի և Մոմբասա խոշոր քաղաքներում։ Բողոքի ցույցերի ընթացքում մահացել է երկու մարդ, առնվազն 200-ը` տուժել։ Ցուցարարները հայտարարում են, որ նորամուծությունը վնաս կհասցնի տնտեսությանը և կբարձրացնի ապրուստի ծախսերը քենիացիների համար, որոնք առանց այդ էլ դժվարությամբ են հոգում առօրյա կարիքները: 

Միևնույն ժամանակ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր նախարարների կաբինետի քարտուղար և երկրի արտգործնախարար Մուսալիա Մուդավադին, օրենքի չընդունման դեպքում կարող է նախագահին անվստահության քվե հայտնելու և կառավարության հրաժարականի գործընթաց սկսվել։

Տեղադրություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Բաքվում կայանալիք СОР29-ին

Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Բաքվում կայանալիք СОР29-ին

Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու  ծրագրի նախապատրաստման մասին

Աշխարհ

Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու ծրագրի նախապատրաստման մասին

ԵՄ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Աշխարհ

ԵՄ ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Քաղաքականություն

Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ֆոն դեր Լայենը, Կոշտան և Կալլասը հինգ տարով նշանակվել են ԵՄ ինստիտուտների ղեկավարներ

Եվրոպա

Ֆոն դեր Լայենը, Կոշտան և Կալլասը հինգ տարով նշանակվել են ԵՄ ինստիտուտների ղեկավարներ

Հարավային Կորեան ընդլայնել է արգելված ապրանքների ցանկը ՌԴ և Բելառուս արտահանման համար

Մերձավոր Արևելք

Հարավային Կորեան ընդլայնել է արգելված ապրանքների ցանկը ՌԴ և Բելառուս արտահանման համար

Իրանում  նախագահական ընտրություններ են

Իրան

Իրանում նախագահական ընտրություններ են

ԵՄ-ի առաջնորդները Վրաստանին կոչ են արել փոխել քաղաքական ուղեգիծը

Եվրոպա

ԵՄ-ի առաջնորդները Վրաստանին կոչ են արել փոխել քաղաքական ուղեգիծը

ԱՄՆ-ը կվերսկսի ավիառումբերի մատակարարումներն Իսրայելին

Աշխարհ

ԱՄՆ-ը կվերսկսի ավիառումբերի մատակարարումներն Իսրայելին

Եվրոպական ինդեքսներ - 27/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27/06/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են- 27/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են- 27/06/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում