Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն սահմանված քանակի նոր ավտոբուսների և տրոլեյբուսների շահագործման պահից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում անդրադառնալով վերոնշյալ համակարգի ներդրման ժամկետի հետաձգման պատճառների վերաբերյալ հարցին՝ այդ մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է երևանցիներին տրված այն խոստմամբ, որ դա տեղի է ունենալու 171 նոր ավտոբուսների և տրոլեյբուսների գիծ մտնելուց հետո միայն: Վստահեցնում եմ՝ նոր համակարգն ուղղակիորեն կչեզոքացնի բոլոր հնարավոր խոռոչները, որոնք առկա էին այդ կառույցում՝ հաշվի առնելով, որ կանխիկ դրամի շրջանառություն այլևս չի ենթադրվում»,- նշեց Երևանի քաղաքապետը:

Ավելի վաղ քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ միասնական տոմսային համակարգը ներդրվելու է ոչ թե սեպտեմբերից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ 2025 թվականի հունվարից: Ըստ նրա, նմանապես   սեպտեմբերի 1-ից տեղի չի ունենա նաև հանրային տրանսպորտի գնի փոփոխություն:

Հայերեն Русский

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքների ամփոփում

ԱԺ նախագահությունը նիստ վարելիս չպետք է քաղաքական օրակարգ սպասարկի․ Արամ Վարդևանյան

Իրանն ԱՄՆ ռազմակայանների մերձակայքի ամբարտակներն ու նավահանգիստները ռազմական թիրախներ կհամարի. Ղալիբաֆ

Ընդդիմությունը շարունակելու է քաղաքացիներին իրազեկել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշման մասին․ Վարդևանյան

Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկը

ԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանը

Հայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույց․ հրապարակվել է Digitec համաժողովի ծրագիրը

ԱԺ-ում կաթողիկոսի վերաբերյալ հայտարարություններից հետո «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները լքել են նիստերի դահլիճը

Դավիթ Թադևոսյանն ԱՄՆ-ում հանդիպել է Սթենֆորդի և Բերքլիի համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության հարցը