ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության հայտարարությունը՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունը բարձր է գնահատել այս կարևոր քայլը:
Իրաքը կոչ է արել միջազգային հանրությանը իրավական պատասխանատվություն ստանձնել և իրականացնել համապատասխան միջազգային լեգիտիմության վերաբերյալ բանաձևերը, որ երաշխավորվի Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա օրինական ազգային նկրտումների իրականացումը: