Քաղաքականություն

Հորդանանի ԱԳՆ–ն կարևոր քայլ է որակել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը

1 րոպեի ընթերցում

Հորդանանի ԱԳՆ–ն կարևոր քայլ է որակել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթի գործերի նախարարությունը ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հորդանանի ԱԳՆ-ն սա գնահատել է որպես կարևոր քայլ, որն արտացոլում է Հայաստանի կողմից միջազգային իրավունքի կանոններին և միջազգային օրինականության վերաբերյալ համապատասխան բանաձևերին համապատասխանությունը: 

Նախարարության պաշտոնական խոսնակ, դեսպան Սուֆյան Ալ-Կուդահը հաստատել է Թագավորության բարձր գնահատանքը Հայաստանի կողմից ընդունված որոշման կապակցությամբ և իր աջակցությունը Պաղեստինի ժողովրդի՝ ազատության և անկախության, ինքնիշխան պետության իրավունքին՝1967թ–ի սահմաններով՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում