Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախաքննությամբ պարզվում են Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի տեղի ունեցած, 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«2024թ․ հունիսի 21-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել է ձորակը։ Դրա հետևանքով 72-ամյա վարորդը, ինչպես նաև 69-ամյա, 86-ամյա, 58-ամյա ուղևորները՝ կանայք, տեղում մահացել են:

Դեպքի առթիվ 2024 թվականի հունիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվել է, որ մահացած անձինք հարազատներ են՝ նախնական տվյալներով ուղևորները եղել են վարորդի, կինը, քույրը և կնոջ մայրը։ 

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություններ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,- նշել է Գոռ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ դեպքի հանգամանքները պարզելու, մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով ոստիկանությանը տրվել է հանձնարարություն։

Նախաքննությամբ պարզվում են ավտովթարի և 4 անձանց մահվան պատճառները, վթարին հանգեցրած գործոնները։

 

 

Հայերեն

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան