Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Հայաստանի որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.

 «Մենք ուրախ ենք, որ Հայաստանը, հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան, որոշել է ճանաչել Պաղեստինի պետությունը։ Ինչպես նախկինում ընդգծել ենք, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է։ Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք ձգտել նրան, որ ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում