Կրթություն

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ փառատոնին ներկայացված էին հայերենից չինարեն թարգմանված 5 գրքեր (Մուրացան «Գեւորգ Մարզպետունի», Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», Գրիգոր Զոհրապ «Պատմվածքներ», Խաչատուր Աբովյան «Վերք Հայաստանի», Հայ ժողովրդական հեքիաթներ), որոնք թարգմանվել են ասիական դասական ստեղծագործությունների թարգմանության ծրագրի շրջանակում:

Ներկայումս աշխարհի խոշորագույն փառատոններից մեկը դարձել է Չինաստանի առանցքային գրքի միջազգային տոնավաճառներից եւ հեղինակային իրավունքների առեւտրի հարթակներից մեկը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում