ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Եվգենի Իվանովի խոսքերը։ 

«Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու հրամաններ են տրվել»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ հյուպատոսության բացումն ակնկալում են իրականացնել մոտ ապագայում՝ մինչև տարեվերջ։ 

Հայերեն English فارسی Français ქართული Русский 中文