ԱՄՆ-ում դեմոկրատները սկսել են կասկածել Բայդենի վերընտրվելու հնարավորությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի բարձրաստիճան թիմակիցները, այդ թվում՝ նրա օգնականները հետզհետե կասկածում են, որ երկրի ներկայիս ղեկավարի մոտեցումը նախընտրական արշավին կապահովի նրա վերընտրությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Axios պարբերականը։

Նշվում է, որ գործող նախագահի ամենահավատարիմ թիմակիցները շարունակում են վստահել նրա մոտեցումներին, սակայն նրանք շրջապատված են այդ տեսակետը չկիսող մեծամասնությամբ, իսկ հասարակական կարծիքի հարցումներն ընդհանրապես ցույց են տալիս, որ Բայդենը հետ է մնում իր հիմնական մրցակցից։

Ջո Բայդենի թիմակիցներից մեկը, որի անունը չի նշվում, լրատվամիջոցին հայտնել է, որ կասկածում է, թե նախագահի թիմը գիտակցում է իրավիճակի ողջ լրջությունը և տիրապետում է այն շտկելու ծրագրի:

ԱՄՆ-ի նախագահի ընտրություններն անցկացվելու են այս տարվա նոյեմբերի 5-ին։ Ջո Բայդենի հիմնական մրցակիցն է երկրի նախկին ղեկավար Դոնալդ ​​Թրամփը։

 

Հայերեն

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը