Դեսպան Մկրտչյանն առաջարկել է կազմակերպել ՀՀ և Կիպրոսի անհայտ կորածների հարցերով կառույցների համատեղ միջոցառում

2 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանն առաջարկել է կազմակերպել ՀՀ և Կիպրոսի անհայտ կորածների հարցերով կառույցների համատեղ միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Նիկոսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է անհայտ կորած անձանց հարցերով Կիպրոսի նախագահի հատուկ հանձնակատար Աննա Արիստոտելուսի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ղարաբաղյան երկու պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց ուղղությամբ կատարված աշխատանքները, ընդգծել, որ չնայած արհեստական խոչընդոտներին, Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը և հաշվի առնելով Կիպրոսում տարիներ ի վեր այդ ուղղությամբ տարված աշխատանքները, անհրաժեշտ է փորձի փոխանակման կազմակերպում, շփումների ակտիվացում հայաստանյան գործընկերների հետ։

Ըստ աղբյուրի՝ հատուկ հանձնակատարը նշել է, որ առկա են բազմաթիվ ընդհանրություններ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հայկական և կիպրական համապատասխան գերատեսչություններում և առաջարկել դիտարկել առաջիկայում համատեղ միջոցառմամբ հանդես գալու նախաձեռնություն, որն այդ ուղղությամբ միջազգային տեղեկացվածության բարձրացման նպատակ կհետապնդի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում