Կրթություն

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել. 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին

1 րոպեի ընթերցում

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել. 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին

Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում իրականացված վերահսկողության արդյունքում պարզել է, որ 18 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4 500 ուսանողների վճարումների և տրամադրված փոխհատուցումների արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի գերավճար։

«Արմենպրես»-ին Պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացրին, որ գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կողմից կատարված ավելի վճարումների, ինչպես նաև պետության և տարբեր կազմակերպությունների կողմից ուսման վարձերի փոխհատուցումների արդյունքում։

«Ծառայության առաջարկությամբ՝ բուհերը միջոցներ են ձեռնարկում գումարները քաղաքացիներին և ուսման վարձը փոխհատուցած կազմակերպություններին վերադարձնելու ուղղությամբ»,-նշված է հայտարարության մեջ։

Արդյունքում՝ 2026 թվականի օգոստոսի դրությամբ, շուրջ 600 ուսանողների և տարբեր կազմակերպությունների վերադարձվել է շուրջ 67 մլն դրամ։

Վերահսկողական աշխատանքները շարունակվում են՝ մյուս բուհերում նմանատիպ դեպքերը բացահայտելու և գումարները իրական շահառուներին վերադարձնելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում