Աշխարհ

Չադում զինամթերքի պայթյունի զոհերի թիվը հասել է 9-ի, կա 40-ից ավելի վիրավոր

1 րոպեի ընթերցում

Չադում զինամթերքի պայթյունի զոհերի թիվը հասել է 9-ի, կա 40-ից ավելի վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չադի մայրաքաղաք Նջամենայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 9-ի, 46 մարդ վիրավոր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Պայթյունները տեղի են ունեցել հրդեհից հետո, որի պատճառը հայտնի չէ։ 

Չադի նախագահ Մահամաթ Դեբի Իթնոն այցելել է դեպքի վայր, ինչպես նաև հիվանդանոցներ, որտեղ բուժում են ստանում վիրավորները։ 

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, երբ բնակիչները քնած են եղել։ Ըստ ականատեսների՝ մարդիկ խուճապի են մատնվել՝ կարծելով, թե ենթարկվում են զինված հարձակման։ 

Կեսգիշերից քիչ առաջ տեղի ունեցած պայթյուններից ցնցվել են մոտակա շենքերը, տների վրա արկեր են ընկել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում