Ջասթին Թիմբերլեյքին մեղադրանք է ներկայացվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը մեղադրվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Գիշերը Նյու Յորքի ոստիկանությունում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ 

Ըստ ոստիկանության՝ երգչին տեսել են հունիսի 18-ին ժամը 00:37-ին «իր մեքենան ոչ սթափ վիճակում վարելիս» Նյու Յորքի Սեգ Հարբոր ավանում: Թիմբերլեյքը վարելիս է եղել 2025 թվականի BMW մակնիշի ավտոմեքենա։ 

Ըստ ոստիկանության՝ նա կանգ չի առել կանգառի նշանի մոտ, ինչպես նաև չի կարողացել պահել երթևեկության իր գոտին: Երգիչն իրեն կանգնեցրած ոստիկաններին հայտնել է, որ «մեկ մարտինի է խմել»: Սակայն ըստ դատարանի արձանագրությունների՝ Թիմբերլեյքի աչքերը «արյունոտ» էին, և նրա բերանից «ալկոհոլային խմիչքի ուժեղ հոտ» էր գալիս: Նա դանդաղ է խոսել, չի կարողացել կենտրոնացնել ուշադրությունը և ձախողել է սթափության թեստերը։ 

Ոստիկանությունը նրան ձերբակալել է և գիշերը պահել բաժանմունքում։ Նրան առավոտյան ազատ են արձակել առանց գրավի։ Թիմբերլեյքը պետք է դատարան ներկայանա հուլիսի 26-ին։ Ըստ նրա փաստաբանի, դա տեղի կունենա վիրտուալ ձևաչափով։ 

 

Հայերեն English

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում