ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ»-ը՝ Սևանում. անցկացվել է 14 միջոցառում

5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն ավանդական դարձած ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ»-ն այս տարի անցկացվել է հունիսի 11-13-ը՝ «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով, որի ընթացքում Սևան համայնքում անցկացվել է 14 միջոցառում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքը 4-րդ անգամ է միացել «Կայուն էներգիայի շաբաթ»-ին` ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: 

Էներգիայի շաբաթվա թեմային համահունչ անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվել է մայիսի 27-ին: 

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնում ցուցադրվել է  «Սիսակը, Միսակը ու կլիմայի փոփոխությունը» և «Սիսակն ու Միսակը շարունակում են հարմարվել կլիմայի փոփոխությանը» ֆիլմերը, որոնք ուղեկցվել են Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի Սևանի մասնաճյուղի սաների նկարչական աշխատանքների ցուցադրությամբ: 

«Կայուն էներգիայի շաբաթ»-ի շրջանակներում Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում անցկացվել է փոքրիկների համար կազմակերպված սպորտլանդիա:

Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում թեմատիկ նկարչական աշխատանքների ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն էր՝ բացահայտելու երեխաների թեմատիկ ընկալումները:

«Նկուղ» նորարարական հարթակում «Չվերականգնվո՞ղ, թե՞ կայուն էներգիա» թեմայով բանավեճ-քննարկումը մի հարկի տակ է հավաքել երիտասարդներին, որոնք ոչ միայն ներկայացրել են իրենց դիտարկումները, այլ նաև հանդես եկել առաջարկություններով:

«Նկուղ» նորարարական հարթակում տեղի է ունեցել  ևս մեկ միջոցառում. թղթի, պլաստիկի վերամշակման վարպետաց դասը համախմբել է պատանիներին և երիտասարդներին, ովքեր համատեղել են հաճելին և օգտակարը, իսկ վերջում կատարված աշխատանքների ցուցադրությամբ ամփոփել օրը:

Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզում հերթական զրույց-պարապմունքը թեմատիկ էր, որը կրում էր «Արևն ու կայուն էներգիան» խորագիրը: 

Պարապմունքների շարքը լրացվել է Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզում, որտեղ անցկացվել է «Կանաչ էներգիան բնության մեջ» թեմայով բաց պարապմունք: 

Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոցի սաները այցելուներին և հյուրերին դիմավորել են  «Կանաչ աշխարհ» խորագրով ցուցահանդեսով, որն ուղեկցվել է «Մենք և բնությունը» խորագրով ցերեկույթով: 

Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում «Կայուն էներգիայի շաբաթ»-ի հերթական օրն ամբողջացել է ֆլեշմոբով: Մշակութային կենտրոնի սաները «Արևային աշխարհ» խորագրով ֆլեշմոբին մասնակից են դարձրել նաև համաքաղաքացիներին:

Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզում երեխաների պարապմունք-զրույցի թեման բնապահպանական էր, որը կրում էր «Պահպանենք մեր մոլորակը» խորագիրը:

Շաբաթվա հաջորդ միջոցառման հասցեն Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզն էր, որտեղ տեղի է  ունեցել  սպորտլանդիա: 

Սևան քաղաքից մեկնարկած հեծանվարշավը վերջնագիծը հատել է Գագարին բնակավայրում: Պատանի հեծանվասերները ևս մեկ անգամ հիշեցրել ու կարևորել են կայուն էներգիայի նշանակությունը, բնապահպանական խնդիրները:

«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթին ներկայացվել է 62 աշխատանք: 

Մրցանակակիրներ են դարձել Մանե Ղարիբյանը (12 տարեկան), Ջուլիետա Մուրադյանը (13 տարեկան), Սյուզի Մանուկյանը (12տարեկան), իսկ ամենաշատ՝ 480  հավանումների է արժանացել Մանե Ալավերդյանի աշխատանքը:

«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթին ներկայացված 15 աշխատանքից լավագույնը ճանաչվել են Արիանա Ղարիբյանի (10 տարեկան), Անուշ Ղազարյանի (11 տարեկան), Վիկտորյա Պետրոսյանի (12 տարեկան) աշխատանքները:

 

Խոսրով Խլղաթյան 

 

Հայերեն العربية Español Русский

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչին

ԱրարատԲանկը համագործակցություն է հաստատել ամերիկյան Anchorage Digital Bank թվային բանկի հետ

ՀՀ խորհրդարանում քննարկվել են Շվեյցարիայի հետ համագործակցության հեռանկարները

Կառավարությունը 141.6 մլն դրամ կհատկացնի գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին

Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը

Էրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններին

Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կանցկացվի 20-օրյա ձևաչափով

Կայացել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը