Աշխարհ

Չադի զինամթերքի պահեստներից մեկում պայթյուններ են որոտացել

1 րոպեի ընթերցում

Չադի զինամթերքի պահեստներից մեկում պայթյուններ են որոտացել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չադի մայրաքաղաք Նջամենայում զինամթերքի պահեստում գիշերը բռնկված հրդեհը մի շարք պայթյուններ է առաջացրել, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Կուլամալլա Աբդերամանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հայտնում է, որ ըստ ականատեսների՝ առնվազն 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել։

Լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որոնցում երևում են մարդկանց տների վրա ընկած արկերը: Ըստ բնակիչներից մեկի՝ իր խանութպան հարևանը զոհվել է արկի հարվածից: Երեք վիրավորներից երկուսին հիվանդանոց են հասցրել մոտոցիկլետներով։ 

Ականատեսներից մեկը Reuters-ին հայտնել է, որ մոտ մեկ ժամ շարունակ պայթյուններ էին լսվում, բոցեր էին երևում, և քաղաքում ծուխ էր տարածվում:

Հրդեհը բռնկվել է Չադի գլխավոր միջազգային օդանավակայանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որն, ըստ իշխանությունների, չի տուժել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում