ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` 1) ռազմական ունակությունների կատարելագործման, 2) մասնագիտական վերապատրաստման, 3) մասնագիտական պատրաստման, 4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Հայերեն English Español Français

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին

Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին

Դատախազությունը Իջևանի տուրիստական բազան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարն անվանական եղևնի է տնկել ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Կոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը

Հայաստանը հավաստիացրել է, որ Իրանի սահմանին մոտ ռազմական կամ անվտանգության ուժեր չեն տեղակայվի. Էսմայիլ Բաղային՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում այս ծրագիրն արդեն իրականություն կդառնա․ Սյունիքի մարզպետը՝ ԹՐԻՓՓ-ի մեկնարկի մասին

Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ այն կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահություն