Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն մոտ է նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը համաձայնեցնելուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը մոտ է նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը համաձայնեցնելուն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Օրբանի այսօրվա հայտարարությունից հետո ակնհայտ է, որ դաշինքն ավելի մոտ է նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ վերջնական համաձայնությանը: Կարծում եմ, սա լավ նորություն է: Մարկ Ռյուտեն շատ ուժեղ թեկնածու է, մեծ փորձով վարչապետ և մտերիմ ընկեր: Համոզված եմ, որ դաշնակիցները շուտով կորոշեն իմ իրավահաջորդին, դա լավ է և՛ ՆԱՏՕ-ի, և՛ ինձ համար»,- ասել է Ստոլտենբերգն ԱՄՆ-ում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիան պատրաստ է պաշտպանել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Օրբանը նշել էր, որ աջակցության հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռյուտեն նախօրեին խոստացել էր հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի հետ Բուդապեշտի համաձայնագրին, որ Հունգարիան չի ուղարկի իր ուժերը դաշինքի տարածքից դուրս Ուկրաինային աջակցելու համար, ինչպես նաև՝ նրանց ֆինանսապես չի աջակցի:

Հայերեն Русский

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում