Աշխարհ

Բայդենի առաջարկած նոր ծրագրով ԱՄՆ-ում անօրինականորեն գտնվող շուրջ կես միլիոն մարդ կարող է  քաղաքացիություն ստանալ

1 րոպեի ընթերցում

Բայդենի առաջարկած նոր ծրագրով ԱՄՆ-ում անօրինականորեն գտնվող շուրջ կես միլիոն մարդ կարող է  քաղաքացիություն ստանալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 18-ին կհայտարարի մի ծրագրի մասին, որը հնարավորություն կտա քաղաքացիություն ստանալ հարյուր հազարավոր ներգաղթյալների, որոնք ամուսնացած են ԱՄՆ քաղաքացիների հետ և ԱՄՆ-ում են գտնվում անօրինական կերպով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ միգրանտների կեցության օրինականացման այս լայնածավալ ջանքերը կտրուկ հակասում են Ջո Բայդենի հանրապետական ​​մրցակից Դոնալդ Թրամփի զանգվածային արտաքսումների ծրագրին:

Ծրագիրը, որը կգործարկվի առաջիկա ամիսներին, կվերաբերի մոտավորապես 500,000 ամուսինների կամ կանանց, որոնք հունիսի 17-ի դրությամբ առնվազն 10 տարի ապրել են ԱՄՆ-ում, լրագրողների հետ զրույցում հայտնել են Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները: 

Այս ծրագրի շրջանակներում քաղաքացիություն կարող են ստանալ նաև 21 տարեկանից փոքր մոտ 50 000 երեխաներ, որոնց ծնողներն ԱՄՆ քաղաքացիներ են: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ շահառուների մեծամասնությունը, հավանաբար, մեքսիկացիներ կլինեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում