Ավելի քան 1500 անօրինական միգրանտ կվտարվի ՌԴ-ից Մոսկվայի մարզում իրականացված ռեյդից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայի մարզում մեկշաբաթյա ռեյդի շրջանակներում կասեցրել են միգրացիայի ոլորտում ավելի քան 5300 իրավախախտում, ավելի քան 1500 օտարերկրացի կվտարվի ՌԴ-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Գործողության արդյունքում միգրացիոն ոլորտում կանխարգելվել է 5348 վարչական իրավախախտում: Դատական ​​մարմիններն ավելի քան 1500 որոշում են կայացրել ՌԴ-ի սահմաններից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման վերաբերյալ», - հայտարարությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ոստիկանության տվյալներով՝ «Անօրինական – 2024» օպերատիվ-կանխարգելիչ գործողության առաջին փուլը Մոսկվայի մարզում անցկացվել է հունիսի 3-ից մինչև հունիսի 9-ը։

Ռուսաստանում գտնվելու ռեժիմը խախտելու համար նշված ժամանակաշրջանում ոստիկանները կազմել են ավելի քան 3200 վարչական արձանագրություն, ևս 800-ից ավելի արձանագրություն կազմվել է աշխատանքային գործունեության անօրինական իրականացման համար։ 

Գործատուների նկատմամբ կազմվել է ավելի քան 500 վարչական արձանագրություն՝ օտարերկրյա քաղաքացիներին ապօրինի աշխատանքի ընդունելու համար:

Նաև 23 քրեական գործ է հարուցվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ևս 19 գործ` օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված այլ հանցագործությունների համար։

Հայերեն Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ