Կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 92 տարեկանում Փարիզի իր տանը մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Instagram սոցիալական ցանցում հայտնել է նրա դուստրը՝ Մանուելա Պապատակիսը։ Մահվան պատճառը չի հաղորդվում։

Անուկ Էմեն նկարահանվել է Ֆեդերիկո Ֆելինիի և Բեռնարդո Բերտոլուչիի ֆիլմերում, իսկ «Տղամարդը և կինը» ֆիլմում նրա դերը արժանացել է «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի մրցանակի։

Դերասանուհին ծնվել է 1932 թվականի ապրիլին Փարիզում։ Ծնվելիս նրան կոչել են Նիկոլ Ֆրանսուազ Ֆլորանս Դրեյֆուս։ Նա  դերասանական վարպետություն և պարարվեստ է ուսանել Bauer-Therond դրամատիկական դպրոցում։

Կինոյում առաջին դերը եղել է 1947 թվականին «Տունը ծովի մոտ» ֆիլմում։ Այդ ժամանակ նա 14 տարեկան էր։ Համբավ է ձեռք բերել 12 տարի անց՝ մարմնավորելով իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի ընկերուհուն՝ Ժաննա Էբյուտեռնին «Մոնպառնաս, 19» ֆիլմում:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին