Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները վկայում են, որ հիմնախնդիրը հայտնվել է միջանկյալ, բայց ոչ հանգուցալուծային շրջափուլում և առնվազն դիվանագիտական հարթությունում ընթանում է վերադիրքավորման գործընթաց։  

Ռուսաստան

Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ խաղաղության պայմանները

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության ներկա փուլին և հնարավոր զարգացումներին։  

«Կողմերը թե՛ Ռուսաստան-Ուկրաինա մակարդակում, թե՛ բևեռային ՌԴ-Արևմուտք մակարդակում գտնում են դիվանագիտական սահմաններ, հաստատում նոր նշաձողեր՝ հնարավոր դիվանագիտական պրոցեսի մեկնարկի առթիվ։ Դրանից առաջ Գերմանիայում, ապա Շվեյցարիայում կայացած համաժողովները ոչ այլ ինչ են, քան վերադիրքավորման, Ուկրաինայի աջակցության և Ռուսաստանի գործողությունների նկատմամբ Արևմուտքի հերթական դիրքորոշման վերահաստատման, Արևմուտքի կողմից դիվանագիտական սահմանների ընդգծման փորձ։ Դրանից առաջ ականատես եղանք նույն մակարդակում ՌԴ-ի քայլերին՝ նախագահ Պուտինի հայտարարությունների տեսքով, որոնցում պատերազմական գործողությունների դադարեցման համար նշված էին կոնկրետ պայմաններ»,- ասաց վերլուծաբանը։ 

Պետրոսյանի դիտարկմամբ՝ այդ ամենը խոսում է կողմերի միջանկյալ վերադիրքավորման փուլի մասին, սակայն դա ոչ թե հիմնախնդիրը տանում է կարգավորման, այլ արձանագրում է նոր հանգրվան, և եթե հնարավորություն լինի բանակցությունները տանել դիվանագիտական հարթության մեջ կամ բանակցային միջավայրում, ապա սահմանված կետերից կսկսվեն բանակցությունները և կողմերից յուրաքանչյուրի փոխզիջման հնարավորությունները։ 

«Ցավոք սրտի, իրականում այս պահին լիարժեք բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չկան, որովհետև լրջագույն  դիմակայությունը շարունակվում է ինչպես աշխարհաքաղաքական մակարդակում, այնպես էլ Ռուսաստան-Ուկրաինա հարթությունում։ Կողմերի միջև հակամարտությունը շարունակվում է թե՛ ռազմադաշտում, թե՛ հռետորաբանության մեջ՝ առանց փոխզիջման ուրվագծվող տեսլականի»,- ասաց մեր զրուցակիցը։  

Միջազգային

Զելենսկին Պուտինի խաղաղության առաջարկներն անվանել է վերջնագիր

Անդրադառնալով հակամարտության ինչ-որ շրջափուլում միջուկային բախման հեռանկարին՝ Պետրոսյանն ընդգծեց, որ նման զարգացումը քիչ հավանական է, սակայն կոնֆլիկտի ընդլայնումը նույնպես չի կարելի բացառել։ 

«Այժմ միջուկային զենքի կիրառման հնարավորությունը զուտ քարոզչական խոսույթի տրամաբանության մեջ է։ Ընդամենը օրեր առաջ Ռուսաստանը և Բելառուսն անցկացրին միջուկային զինանոցի հետ կապված համատեղ զորավարժություններ, սակայն դա նույնպես քարոզչական նպատակով իրականացված գործողություն էր, ինչը զուգորդվեց Արևմուտքի կողմից Ուկրաինային սպառազինության մատակարարման նոր որոշումների կայացման հետ։ Այս պահին միջուկային բախման հավանականությունը շատ փոքր է, որովհետև հակամարտությունը չի գտնվում  այն  փուլում, երբ կողմերից մեկը հարկադրված է գնալ ծայրահեղ քայլերի, այլ պարզապես յուրաքանչյուրը ձգտում է պաշտպանել իր դիրքերը»,- ասաց վերլուծաբանը։

Պետրոսյանի կարծիքով՝ Արևմուտքում որոշակի անորոշ ժամանակահատված է, կայացան ԵՄ խորհրդարանական ընտրությունները, ԱՄՆ-ում նույնպես տեղի են ունենալու համապետական ընտրություններ, հետևաբար այս շրջափուլում անորոշությունը ՌԴ-ին տալու է հնարավորություն՝ ավելի ագրեսիվ գործել ռազմադաշտում և կարծրացնել դիրքորոշումը դիվանագիտական հարթությունում։     

Մանվել Մարգարյան

 

Հայերեն Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում