Ռուսաստան

Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ խաղաղության պայմանները

2 րոպեի ընթերցում

Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ խաղաղության պայմանները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների պայմանները և նշել, որ պատրաստ է «թեկուզ հենց վաղը» նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պուտինն ասել է ՌԴ արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

Որպես խաղաղության նախապայման՝ Պուտինը նշել է, որ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։

«Հենց Կիևում հայտարարեն այն մասին, որ պատրաստ են նման որոշման, և սկսեն զորքերի իրական դուրսբերումն այդ շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես ծանուցեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմից մենք անմիջապես, բառացիորեն նույն րոպեին, կհրամայենք դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ 

Նա նաև երաշխավորել է ուկրաինական զորքերի անխոչընդոտ և անվտանգ դուրսբերումը, եթե Կիևը նման որոշում ընդունի։

Նա հավելել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է հասնել ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման։

Հունիսի 14-ին Պուտինը ՌԴ ԱԳՆ-ում հանդիպում է անցկացնում միգրացիոն քաղաքականության բարելավման հարցի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում