Իրավունք

Բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նրանցից 8-ը կալանավորվել է

5 րոպեի ընթերցում

Բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նրանցից 8-ը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոր մանրամասներ է հայտնում Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն, ընդգծելով, որ  նրանցից 8-ը կալանավորվել է:

«2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված առերևույթ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ակցիայի մի խումբ մասնակիցներ, չենթարկվելով տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, խմբով ճնշում գործադրելով ոստիկանների նկատմամբ, փորձել էին ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ:

Հետագա նման գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել էին հատուկ միջոցներ։ Սակայն հավաքի մի խումբ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, կատարել էին խուլիգանություն:

Մասնավորապես, մարդկանց անդորրը խախտելով, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ էին նետել, կոտրել կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները:

Նախաքննության ընթացքում կատարվել էին դեպքի վայրի զննություններ, որի արդյունքում Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից դեպի Դեմիրճյան փողոցի սկզբնամասում՝ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական շարքերի հատվածից, հայտնաբերվել և վերցվել էին բազմաթիվ տարբեր չափերի քարի կտորներ, կոտրված ապակյա տարաներ, սուր ծայրով փայտե ձող, քննության համար նշանակություն ունեցող այլ իրեր ու առարկաներ։ Հայտնաբերվել էին նաև «Սիրահարների այգու» տարածքը Բաղրամյան փողոցի մայթից տարանջատող տեղահանված բազրիքը, դրա կոտրված ու վնասված հատվածներ, պարուրաձև մետաղական առարկաների մասեր, կոտրված լուսամփոփի հատվածներ, արնանման հետքեր: Համացանցից ստացվել և զննվել են մի շարք տեսաձայնագրություններ»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Նշված գործողությունների արդյունքում անհատականացվել են վերոնշյալ հանցավոր արարքներ կատարող 12 նույնականացված մասնակիցների գործողությունները:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ նշված մասնակիցներից 1-ի նկատմամբ զանգվածային անկարգություն կատարելու, իսկ 11-ի նկատմամբ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով նրանցից 11-ը ձերբակալվել է, որոնց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։ 

Դատարան ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ 

Եվս 1 անձի, խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը։   

Զանգվածային անկարգությունների, խուլիգանության մասնակիցների նույնականացման, արարքների անհատականացման ու հայտնաբերման, բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ անհրաժեշտ քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեղադրություն

Կազմակերպություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ առանց ՌԴ-ի թույլտվության 44-օրյա պատերազմ տեղի չէր ունենա

Հայաստան

ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ առանց ՌԴ-ի թույլտվության 44-օրյա պատերազմ տեղի չէր ունենա

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ԱԽ քարտուղար

Հայաստան

Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ԱԽ քարտուղար

Բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Իրավունք

Բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԽ քարտուղար

Հայաստան

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Իրավունք

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

GIS միասնական էլեկտրոնային համակարգը Երևանի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները կդարձնի ավելի արդյունավետ

Հայաստան

GIS միասնական էլեկտրոնային համակարգը Երևանի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները կդարձնի ավելի արդյունավետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում