ԵՄ դիտորդները ևս հերքել են Բաքվի մեղադրանքները հայկական կողմից իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին որևէ արտասովոր շարժում կամ միջադեպ չի նկատել։ ԵՄ դիտորդական առաքելությունն այսպիսով ևս հերքել է վերջին երկու օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող կեղծ մեղադրանքները, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են իրենց դիրքերի ուղղությամբ։  

Ադրբեջան

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի մեղադրանքները

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը շարունակում է ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։ Առաքելության դիտորդները որևէ արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել», - նշվում է առաքելության գրառման մեջ։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին 2 օրերին կեղծ հաղորդագրություններ է տարածում, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն իբր կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի մեղադրանքներն անմիջապես հերքվել են Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։ 

 

Հայերեն English Español فارسی Français Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում